Ներքին 6 ամիս առաջ - 16:47 02-04-2026

Անահիտի բաժանումը, Նանուլի հոնորարը և Սոնա Ռուբենյանի հաղթանակը․ «Խազեր 2026»-ի ետնաբեմը

Մայիսի 29-ին կայացած «Խազեր 2026» մրցանակաբաշխությունը դարձավ տարվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Բացի հանդիսավոր մրցանակներից, երեկոն հագեցած էր կուլիսային բացահայտումներով, որոնք ջրի երես հանեց հաղորդավարուհի Արուս Տիգրանյանը՝ իր սուր ու անմիջական հարցազրույցների շնորհիվ։

Երկարատև լռությունից հետո երգչուհի Անահիտ Ադամյանը վերջապես հաստատեց այն լուրերը, որոնք շրջանառվում էին դեռ 2023 թվականից։ ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին պաշտոնապես հայտնեց, որ բաժանվել է սիրելիից։ Թեև նա վաղուց էր հեռացրել համատեղ լուսանկարները սոցցանցերից, սակայն միայն այս մրցանակաբաշխության շրջանակում որոշեց վերջակետ դնել բոլոր ենթադրություններին։

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում ներկայացված Նանուլը ևս հայտնվեց Արուս Տիգրանյանի ուշադրության կենտրոնում։ Հաղորդավարուհու հարցին, թե արդյոք հնարավոր մրցանակը կբարձրացնի երգչուհու հոնորարները, Նանուլը տվեց անկեղծ պատասխան.Նա նշեց, որ բոլոր ֆինանսական և գործնական հարցերով զբաղվում են իր ծնողները։ Ինքը՝ արտիստը, տեղյակ չէ իր գնացուցակից և կենտրոնացած է բացառապես ստեղծագործական աշխատանքի վրա։

Երեկոյի գլխավոր հաղթողներից մեկը դարձավ Սոնա Ռուբենյանը։ Ստանալով պատվավոր մրցանակը՝ նա անդրադարձավ նաև գործընկերների՝ Brunette-ի և Իվետա Մուկուչյանի բացակայությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում