Ներքին 7 ամիս առաջ - 15:43 13-03-2026

Համոզվա՞ծ եք, որ Անկարան և Բաքուն չեն ասի`Թրամփ ջան «արենդայով» Սյունիքը տուր, հային էլ փող կտանք

Շատ վաղուց Մերձավոր Արևելքում իրավիճակը «եռում» է, և միայն կույրը դա չէր տեսնում։ Ինձ համար վախեցնող է մեր իշխանությունների անտարբեր արձագանքը։ Ինձ վախեցնում է նաև ընդդիմության անտարբերությունը, չկա ոչ մի ակտիվ գործողություն։

Այս մասին ասաց ռազմական գործիչ, ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովը` Ազգային անվտանգության հայեցակարգի մասին հրավիրված քննարկման ժամանակ:

«Ենթադրենք ցամաքային գործողություն սկսվի Իրանի դեմ, որտեղի՞ց են սկսելու։ Միակ ուղղությունը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից է։ Իսկ համոզվա՞ծ ենք, որ Թուրքիան կամ Բաքուն պայման չեն դնի, ասեն՝ Թրամփ ջան, մեզ 3 տարով Սյունիքն ամբողջությամբ վարձակալության հանձնի, մենք էլ հայերին 200 դրամ մետրին կմուծենք։ Թուրքական ռազմական կառավարության տակ Սյունիքը ո՞նց եք պատկերացնում»,- ասաց նա։ «Ցանկացած մարդու այս ամենը պետք է անհանգստացնի։ Տարիներ առաջ մեզ սովորեցնում էին՝ երբ վախենում ես մի բանից, գնա այդ ուղղությամբ»,- նշեց Վարդանովը։

Մանրամասները`տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով