Ներքին 7 ամիս առաջ - 13:48 13-03-2026

Նիկո՛լ, կարող ես մինչև ընտրություններն էլ հրաժարական տալ. ընտրություններից հետո վարչապետ չես լինելու. Արթուր Միքայելյան

«Այս իշխանությունները վախեցրել են պետական աշխատողներին, թե իբր իրենց գնալուց հետո նրանց բոլորին ազատելու են աշխատանքից:

Վստահեցնում եմ, որ պետական ապարատում շատ հայրենասեր մարդիկ են աշխատում, որոնք չեն կիսում նրա ազգադավ քաղաքականությունը:

Ուժեղ Հայաստանում չի լինելու նման բան, որ պրոֆեսիոնալները լքեն իրենց աշխատանքը: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարդ, ով չի կիսում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գաղափարախոսությունները, կեղծ խաղաղության օրակարգը, մնալու են ու աշխատելու են, որովհետև նրանք մեզ պետք են», - այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:

«Այսօր Նիկոլը տարածում է իր կեղծ խաղաղության օրակարգը: Ես ինքս բազմիցս եղել եմ սահմանամերձ գյուղերում, ու հավատացեք՝ սահմանում ապրող գյուղացին չի հավատում կեղծ խաղաղությանը, նա իր հոգու ներսում խաղաղություն չի զգում, որովհետև միայն կրակոցների բացակայությունը խաղաղություն չէ: Իսկ մենք բերելու ենք իրական խաղաղություն»:

Արթուր Միքայելյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին:

«Նիկո՛լ, դու չես կարող լինել երկրի ղեկավար՝ պարտված լինելով պատերազմում, ու պատճառ լինելով 5000-ից ավելի հայորդու մահվան, ու չես կարող խաղաղություն բերել: Քեզ ոնց թելադրեն, նենց էլ անելու ես: Կարող ես մինչև ընտրությունները հրաժարական տալ, դա էլ է լուծում, բայց էն, որ հունիսի 7-ից հետո դու չես լինելու վարչապետ, դա միանշանակ է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի