Մշակույթ 3 տարի առաջ - 22:09 28-06-2023

Չես կարող նույնիսկ ազատ մտածել, եթե չես համարձակվում ազատ խոսել. Ժան Ժակ Ռուսոյի ծննդյան օրն է

Ժան Ժակ Ռուսոն սոցիալ-գրական ուղղության՝ «ռուսոիզմի» հիմնադիրն է, որը «վոլտերիզմի» հետ մեկտեղ, որի հիմնադիրը Վոլտերն էր (1694-1778), ձևավորվել է Ֆրանսիայում 18-րդ դարում։ Երկու հոսանքներն էլ ներկայացնում են լուսավորության ֆրանսիական մտքի երկու հիմնական ուղղությունների արտացոլումը` Ռուսոյի սենտիմենտալիզմը և Վոլտերի ռացիոնալիզմը, որոնց գլխավորում էին աշխարհայացքով միմյանցից խիստ տարբեր այս մտածողները:

Ռուսոն իր ժամանակակիցներից այն քչերից էր, ով պաշտպանում էր աղքատների շահերը։ Նա քննադատում էր ոչ միայն կրոնը, այլև աթեիզմը, կարծում էր, որ մշակույթի զարգացումը հանգեցնում է հասարակության դեգրադացիայի։ Ռուսոն բոլորին հորդորեց վերադառնալ բնություն, զգայականի ակունքներին, առաջարկեց հասարակության և իշխանության վերափոխման իր ծրագիրը: Եվ իհարկե, նրա գաղափարները դարձան Ֆրանսիական հեղափոխության ոգեշնչման հիմնական աղբյուրներից մեկը։



«Մարդու դաստիարակությունը սկսվում է նրա ծնունդից. նա դեռ չի խոսում, դեռ չի լսում, բայց արդեն սովորում է։ Փորձը գալիս է սովորելու հետ: Որքան մարդիկ քիչ գիտեն, այնքան նրանց գիտելիքներն ավելի ընդարձակ են թվում նրանց»,- համոզված էր Ռուսոն։

Նա համոզված էր՝ երեխայի դաստիարակությունը սկսվում է ոչ թե դպրոցից, այլ ծնունդից։ Եվ նա դաստիարակվում է ընտանիքում, շրջապատի օրինակով։ Նրան կրթելը նշանակում է ոչ միայն ստիպել նրան գրքեր կարդալ և պահպանել ընդունված նորմերն ու կանոնները, այլ դա ցույց տալ սեփական օրինակով:

Ապագա փիլիսոփան ծնվել է 1712 թվականի հունիսի 28-ին Ժնևում՝ ժամագործի ընտանիքում։ Մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, ուստի հայրն է զբաղվել որդու դաստիարակությամբ՝ ամբողջ ազատ ժամանակը տրամադրելով երեխային։ Փոքրիկ Ռուսոն շատ էր սիրում կարդալ, և հոր հետ նրանք կարող էին օրեր շարունակ կարդալ տարբեր մտածողների կենսագրությունները, հին փիլիսոփաների գործերը։ Շուտով Պլուտարքոսը դարձավ նրա սիրելի հեղինակը:



Երբ Ռուսոն 16 տարեկան էր, նա որոշեց հեռանալ հայրենի Ժնևից։ Այս ընթացքում նա հասցրել է փորձել իր ուժերը բազմաթիվ մասնագիտություններում․ եղել է նոտարի աշակերտ և փորագրիչ, աշխատել է որպես դաստիարակ, ազնվական դասի երեխաների ուսուցիչ, արիստոկրատների տան լակեյ և նույնիսկ քարտուղարի պաշտոն է ստացել։ Բայց այս ամենը նրա համար չէր և ավելին, նա շեղվում էր իր սիրելի զբաղմունքից՝ ընթերցանությունից։

Ռուսոն առաջին անգամ քաղաքական փիլիսոփայության մեջ փորձեց բացատրել սոցիալական անհավասարության պատճառները և դրա տեսակները։ Բացի այդ, մտածողն իր հայեցակարգը ձևակերպել է պետության ծագման տեսության մեջ. Նա կարծում էր, որ այն առաջանում է սոցիալական պայմանագրի արդյունքում, ըստ որի՝ պետության գերագույն իշխանությունը պատկանում է բոլոր մարդկանց։ Ռուսոյի գաղափարներն ազդեցին այնպիսի նոր ժողովրդավարական ինստիտուտների առաջացման վրա, ինչպիսիք են հանրաքվեն, ժողովրդի օրենսդրական նախաձեռնությունը և այնպիսի քաղաքական պահանջներ, ինչպիսիք են պատգամավորական լիազորությունների ժամկետի հնարավոր կրճատումը, պարտադիր մանդատը և ընտրողների կողմից պատգամավորների հետկանչումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով