Ներքին Միտք 7 ամիս առաջ - 21:12 12-03-2026

Թուրքիան և Ադրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ. Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Թուրքիան և Ադրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ և մինչև վերջ, այդ մասին են վկայում վերջին երկու օրերի իրադարձությունները։

Եվրոպական խորհրդարանում Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա ելույթը, Արցախի հիմնախնդրի մասին Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար ակադեմիական կառույցի ղեկավարին աշխատանքից հեռացնելը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ Ադրբեջանի հետ համատեղ պայքարի բացահայտումը, Ալիևի հրահանգով Սահմանադրություն փոխելը և այսպես շարունակ։

Սա մեզ համար, բնականաբար, նորություն չէ, պարզապես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն, յուրաքանչյուրի լռությունը կամ անտարբերությունը մեկնաբանելու է որպես ԱՅՈ՝ այս հակահայ ծրագրերին։

Նա ասելու է՝ «ժողովուրդն ինձ լիազորել է Ալիևի համար Սահմանադրություն կարել, Հայաստանում ադրբեջանական համայնք ստեղծել, Հայաստանի տարածքից նոր զիջումներ անել»։
Ուստի, այս ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն։
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգային անվտանգության և գոյութենական հարց է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան