Ներքին 3 տարի առաջ - 00:08 25-10-2022

Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության․ Իշխան Սաղաթելյան

Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․

«Թյուրքական երկու երկրների դեսպանները, նրանց կողմից ֆինանսավորվող փորձագետները, լոբբիստական կառույցները գիշերները ցերեկ դարձրած աշխարհի առաջատար պարբերականներում ՀՅԴ-ն վարկաբեկելուն ուղղված հոդվածներ են պատվիրում, հետո տարածում դրանք սոցիալական ցանցերում, ամեն կերպ փորձում սահմանափակել ՀՅԴ ազդեցությունն արևմտյան մի շարք երկրներում։

Նրանց անհանգստությունն, իհարկե, հասկանալի է։ Բաքվում և Անկարայում լավ են հասկանում, որ 2020թ. պատերազմի արդյունքները չեն արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի իրական հավասարակշռությունը։ Նրանք նաև լավ են հասկանում, որ ՀՅԴ-ն և ընդհանրապես մեր ժողովրդի առողջ մտածող հատվածը երբեք չի հաշտվելու ներկայիս իրողությունների հետ և ուշ թե շուտ Հայաստանը ոտքի է կանգնեցնելու։ Դրա համար էլ այդքան մտահոգ են։

Բայց, ինչպես ժողովրդական իմաստնությունն է պնդում՝ թշնամու անեծքն օրհնանք է։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը միշտ եղել և շարունակելու է կանգնած մնալ հայ ժողովրդի ազգային շահերի թիկունքին։ Որքան էլ Էրդողանն ու Ալիևը պայքարեն Դաշնակցության դեմ, միևնույն է մենք չենք շեղվելու մեր ճանապարհից՝ ուժեղ Հայաստան կերտելու առաքելությունից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի