Արտաքին 7 ամիս առաջ - 22:51 11-03-2026

Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման

Իրանը սպառնում է թույլ չտալ, որպեսզի գեթ մեկ լիտր նավթ տեղափոխվի Հորմուզի նեղուցով և հասնի Միացյալ Նահանգներին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին: Հորմուզի նեղուցում այսօր երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուց ուղևորվող ցանկացած նավ կդառնա թիրախ: Հարձակման ենթարկված նավերից մեկը «Սթար Գվինեթն» է, որը պատկանում է բրիտանական ընկերությանը:

Նավին հարվածել են Դուբայից մոտավորապես 92 կիլոմետր հեռավորության վրա, անձնակազմը չի տուժել: «Սթար Գվինեթը» 228 մետր երկարությամբ և 83 000 տոննա տարողությամբ բեռնատար նավ է, կառուցվել է 20 տարի առաջ և նավարկում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում