Արտաքին 11 ամիս առաջ - 22:47 14-11-2025

Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է ձերբակալել. այն կապ ունի Ալիևի ընտանիքի հետ

Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցում ձերբակալել են Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Talara» նավթի լցանավը:

«Associated Press»-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին, գրում է, որ նավը Արաբական Միացյալ Էմիրություններից ուղևորվում էր Սինգապուր:

Նավի ձերբակալումն արձանագրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի MQ-4C Triton անօդաչուն: Այնուհետև բեռնատար նավն ուղղորդվել է դեպի Իրանի ջրատարածք:

Գործակալությունը գրում է՝ նավը կառավարող կիպրոսյան «Columbia Shipmanagement» ընկերությունը հայտարարել է, որ կորցրել է կապը լցանավի հետ, որը տեղափոխում էր ծծմբի բարձր պարունակությամբ դիզելային վառելիք:

Ընկերությունն այդ մասին հայտնել է «համապատասխան մարմիններին» և սերտորեն համագործակցում է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ծովային անվտանգության ծառայությունների և նավատիրոջ հետ՝ նավի հետ կապը վերականգնելու համար:

Միջազգային աղբյուրների տվյալներով՝ Columbia Ship Management-ը կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով