Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:43 11-03-2026

Ես որ խոսում եմ, լսեք, հետս հավասար մի՛ խոսեք․ լեզվակռիվ` Գյումրիի ավագանու նիստում

Գյումրիի ավագանու այսօրվա նիստը սկսվեց տոնական տրամադրությամբ՝ կանանց նվիրված ջերմ խոսքերով։ Տոնական մթնոլորտը փոխվեց, երբ ավագանիները անցան օրակարգային հարցերին։ Այսօրվա ավագանու նիստի օրակարգում ներառված էր 23 հարց։ Կարևոր հարցերից էր Գյումրի քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որի ժամանակ սկսվեց հարցուպատասխան։

ՔՊ-ական Քնարիկ Հարությունյանը նշեց, որ քաղաքի կառավարումը ձախողված է․ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուց հետո քաղաքում որևէ խնդիր չի լուծվել։ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն էլ նշեց, որ ամեն բան արվել և արվում է։ Լավին պետք է լավը ասել, վատին՝ վատը։

Ավագանու որոշմամբ Գյումրի քաղաքի թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որպես նվիրատվություն, հատկացվեց գույք։ Օրակարգի 8-րդ հարցը հանվեց, որը վերաբերում էր «Մի Սար» կրթամշակութային, բարեգործական հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն դրամական միջոցներ հատկացնելուն։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամները սուր հարցադրումներ արեցին՝ այդպիսով լարելով մթնոլորտը։

«Ես որ խոսում եմ, լսեք, հետս հավասար մի՛ խոսեք»,- ասաց Գյումրիի փոխքաղաքապետը ՔՊ-ական Վահագն Մկրտչյանին։

Փաստն այն է, որ Գյումրիի ավագանիում լարվածություն կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան