Ներքին 3 տարի առաջ - 20:51 12-09-2023

«Դե արի հլը, արի դուրս գանք, թե՞ էդքան տղա չես»․ լեզվակռիվ՝ Երևանի ավագանու նիստում

Երեւանի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում, որ, ի դեպ, այս գումարման ավագանու վերջին նիստն է, լեզվակռիվ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գառնիկ Վարդանյանի և «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև:

Երբ Գառնիկ Վարդանյանը փորձեց պարզաբանում տալ՝ «Ես ուզում եմ բացառել, որ որեւէ պետական գերատեսչություն այսքան ժամանակ ստիպի իր աշխատակիցներին, որ որեւէ բանկից օգտվեն: Ես բացառում եմ դա», Անի Խաչատրյանը միջամտեց, ասաց՝ դուք գիտե՞ք, որ ավագանու անդամը ավագանու անդամին չի պատասխանում, ձևը չգիտե՞ք, չսովորեցի՞ք 5 տարի։

Ի պատասխան Գառնիկ Վարդանյանն ասաց․ «Ես ավագանու անդամին չեմ պատասխանում, ես ինքս իմ նկատառումներն ունեմ: Ես չեմ պատասխանում որեւէ մեկի հարցին, հարց չի հնչել, տիկին Խաչատրյան: Մի խանգարեք իմ ելույթը, թողեք ավարտեմ, մի լարեք մթնոլորտը, թույլ տվեք խոսեմ»:

Անի Խաչատրյանն էլ արձագնքեց՝ «Դու ո՞վ ես», ինչին ի պատասխան Վարդանյանն ասաց՝ տիկին Խաչատրյան, բա դուք ո՞վ եք:

Անի Խաչատրյանը նշեց, որ ինքն օրենսդիր է, գործադիր չէ, ոնց կարող է բացառել:

Գառնիկ Վարդանյանն էլ շարոնակեց․ «էս դահլիճից դուրս գաք, գալու եք ժպտաք, փաթաթվեք, բայց երբ հայտնվում եք նիստերի դահլիճում, տենց արտահայտություններ եք անում»։

«Կարող ա դուրս գանք միջանցք, հանկարծ շատ դժբախտ պատահար ձեզ հետ պատահի: Արի դուրս գանք»,- ասաց Անի Խաչատրյանը և շարունակեց․ «Երևի դուրս գանք, թե՞ ես գամ ձեզ հանեմ ստեղից: Դե արի հլը, թե՞ էդքան տղա չես»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով