Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 11-03-2026

Օրակարգ․ Ընդդիմությունը կհաղթի, եթե Պուտինը չզսպի իր «ձիերին»․ Անուշ Սեդրակյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը գրականագետ և քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն է։

Անուշ Սեդրակյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վարած պարտվողական քաղաքականության, արտաքին դերակատարների կողմից վերջինիս ցուցաբերվող աջակցության, նրա կերպարի, տեսախցիկների առաջ սնվելու շարժառիթների, Հայաստանում ծավալվող նախընտրական գործընթացների, ընտրությություններով իշխանափոխության հասնելու հավանականության, դրա համար անհրաժեշտ գործոնների, Արցախի հարցով բանակցային փաստաթղթերի հրապարակման, դրանով բոլոր ղեկավարների մերկացման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անուշ Սեդրակյանը նկատում է, որ Սամվել Կարապետյանն իր փողերով ապահովում է իր պարտությունը։ «Սամվել Կարապետյանի հետ ամեն ինչ պարզ է։ Օրինակ ես պրոռուսական ոչ մի բևեռի հետ խնդիր չունեմ․ գիտեք ինչի՝ բացահայտ են, մարդիկ ասում են՝ Մոսկվայից եկել ենք, գնում ենք Մոսկվա, էնքան խելքս չի կտրում, որ իմ սեփական փողերով ապահովում եմ իմ պարտությունը»,- կարծում է նա։

Հարցին՝ Հայաստանում հնարավո՞ր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել՝ Սեդրակյանը հետևյալ կերպ պատասխանեց․ «Հնարավոր է, եթե կատարվի 3 գործոն, միավոր։ Առաջինը՝ եթե Մոսկվան բաց թողնի իր ընդդիմությանը, որովհետև Մոսկվան սահմանափակում է նույն «Ուժեղ Հայաստանին», նույն Ռոբերտ Քոչարյանին, որ հանկարծ իրենք այնպիսի քայլ չանեն, որ չհաղթեն»,- ապա շարունակեց․ «Ուզում են պահպանել էդ բալանսը, Պուտինն էլ է զսպում իր ձիերին, որ հանկարծ առաջ չգնան»։

Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ գեղջուկի կերպարը Նիկոլ Փաշինյանի էությունն է։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող