Ներքին 7 ամիս առաջ - 15:05 11-03-2026

Լրատվամիջոցները պետք է ապահովեն հավասար լուսաբանում. ԿԸՀ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ընտրությունների ընթացքում հավասար լուսաբանման ապահովման վերաբերյալ, նշեց, որ լրատվամիջոցների գործունեությունը վերահսկելու լիազորությունը ԿԸՀ-ն չունի։

«Հավասար լուսաբանումը պետք է ապահովեն լրատվամիջոցները։ Մեր տեսանկյունից թե՛ Հանրային հեռուստաընկերությունը, թե՛ մյուս լրատվամիջոցները նույն հարթության մեջ են»,- ասաց Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, որպես պետական ֆինանսավորում ստացող հեռուստաընկերություն, օրենքով սահմանված հատուկ պարտավորություններ ունի։

«Եթե Հանրային հեռուստաընկերությունը որևէ պարտականություն չկատարի, ապա դրան հետևում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Հանձնաժողովը հրապարակում է նաև մոնիտորինգի մեթոդաբանությունը, որի միջոցով հետևում է հեռուստաընկերությունների գործունեությանը»,- նշեց ԿԸՀ նախագահը։

Նրա խոսքով՝ հենց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է իրականացնում հեռուստաընկերությունների կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կատարման մշտադիտարկումը և անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկացնել նաև ԿԸՀ-ին՝ առկա խնդիրների կամ դրանց բացակայության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում