Մամուլ 2 տարի առաջ - 08:04 29-11-2023

ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն անվտանգությունը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանը երեկ ԱԺ-ում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես էր նախաձեռնել։ Կգնայի՞ք ապրելու Բաքվում՝ հարցրինք նրան։ Ադրբեջանի իշխանությունների կողմից անվտանգության պայմանների ապահովման դեպքում` այո․ «Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա, որպեսզի 100 հազարավոր հայեր իրենց իրավունքները կարողանան վերականգնել եւ գնան ու ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են՝ Ադրբեջանի Հանրապետությունում»: ՀՀ իշխանություններն էլ ադրբեջանցիների՞ն պետք է անվտանգային երաշխիքներ տան։

«Հայաստանը ժողովրդավար պետություն է, միանշանակ, կարող է ցանկացած այլ երկրի քաղաքացու անվտանգության երաշխիքներ տալ»: Իսկ զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնելո՞ւ եք։ «Աշխարհը նոր չի ստեղծվել, կան բազում պետություններ, որոնք իրար հետ պատերազմել են, հետո ապրել են խաղաղ, հետո էլի են պատերազմել, ու այսպես շարունակ»։ Իսկ Դուք կարո՞ղ եք ապրել այն մարդկանց կողքին, որոնք մեր տղաներին են սպանել, հայրենիք խլել։ «Դա, իհարկե, ողբերգական իրավիճակ է, բայց, այնուամենայնիվ, հանրությունները պետք է փորձեն իրար հետ հաշտվել՝ անգամ այսքանից հետո»։ ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ փախստականների վերադարձի հարցը երկուստեք պետք է քննարկվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով