Մամուլ 7 ամիս առաջ - 08:22 10-03-2026

Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց «Նոր ուժ» կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում՝ այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։ Որոշել են առաջիկայում ներկայացնել։ «Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը, եւ հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները, նաեւ քննարկվել են ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր»,- մեզ ասաց կուսակցության մամուլի պատասխանատուն՝ նշելով, որ առաջիկայում միջոցառում են նախատեսել, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը։ Ցուցակը գլխավորելու է Մարությանը, «Նոր ուժ»-ը միայնակ է մասնակցելու։

Հիշեցնենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին․ սեպտեմբերին Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր, եւ ընտրվեց քաղաքապետ, սակայն պատերազմից հետո հեռացավ ՔՊ-ից, իսկ 21-ի դեկտեմբերին ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Նա նախկին թիմակիցներին մեղադրում էր հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ։ 2023-ին Երեւանի ընտրություններին մասնակցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։ Թեեւ ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն էին ստացել, քան իշխանությունը, սակայն քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում