Սպորտ 7 ամիս առաջ - 15:37 08-03-2026

Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին

Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 326 մրցաշարին ներկայացել է ձեռնաշղթաներով։

Նա ցուցադրաբար ընդգծել է այդ փաստը՝ ոտքի կանգնելով դահլիճի իր տեղում։

Ամենայն հավանականությամբ, այս ժեստով Ծառուկյանը յուրօրինակ ուղերձ է հղել Դանա Ուայթին և փաստացի զղջացել իր վերջին արարքների համար, որոնց պատճառով, ըստ շրջանառվող լուրերի, զրկվել էր տիտղոսային մենամարտի հնարավորությունից։ Խոսքը, մասնավորապես, Դեն Հուկերին գլխով հարվածելու և Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից վնասվածքի պատճառով չմասնակցելու մասին է։

Նշենք, որ խառը մենամարտերում Ծառուկյանի ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերի 22-ին, նա խեղդող հնարքով պարտության էր մատնել նույն Դեն Հուկերին։

Հիշեցնենք նաև, որ UFC 326 մրցաշարի գլխավոր իրադարձությունը BMF տիտղոսի համար մենամարտն էր, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Չարլզ Օլիվեյրան և Մաքս Հոլոուեյը։ Հինգ ռաունդ տևած պայքարում մրցավարների միաձայն որոշմամբ (50-45, 50-45, 50-45) հաղթանակ տարավ Օլիվեյրան։

Աղբյուրը՝ Armsport.am

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան