Ներքին 7 ամիս առաջ - 17:31 07-03-2026

Մեր գարունն ուշանում է, վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ Սուրենյան

Մեր գարունն ուշանում է. եթե անցած տարի այս օրերին Հայաստանի մեծ մասում ցերեկային ժամերին դրական ջերմաստիճան էր, Արարատյան դաշտում, Երևանում հասնում էր +15-+17 աստիճանի, այսօր երկրի մեծ մասում ձյուն է տեղում, տարածքի մեծ մասը ձնածածկ է:

Ֆեսյբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնել է, որ Հայաստանի առանձին լեռնային բնակավայրերում, օրինակ Ջերմուկում, ձյան բարձրությունը հասնում է 110 սմ։

«Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կլինեն առանձին հատվածներում կարճատև և թույլ։ Մարտի 9-ի ցերեկային ժամերից սկսած մինչև մարտի 13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ մարտի 10-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում սպասել պետք չէ։

Սա ունի դրական կողմերը. լեռներում շարունակվում է ձյան կուտակումը, ուշանում է ծառերի ծաղկումը, և որքան ուշանում է, այնքան փոքրանում է ցրտահարման ռիկսը»,- ասում է Սուրենյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով