Ներքին 9 ամիս առաջ - 14:49 30-12-2025

Հունվարին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 14-18 աստիճանով. Սուրենյան

Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 14-18 աստիճանով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ տարածել։

«Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից հունվարի 1–ին և 2–ին Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում վաղը երեկոյան ժամերից սկսած և հունվարի 1-2–ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 3-ից սկսած եղանակը ամբողջությամբ կպարզի, տեղումները կդադարեն, ինչի արդյունքում հունվարի 3-4-ին երեկոյան ժամերին և գիշերը, Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 14-ից 18 աստիճանով»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով