Արտաքին 7 ամիս առաջ - 10:45 06-03-2026

Իսրայելական օդուժը hարվածել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին

Գիշերվա ընթացքում իսրայելական օդուժը լայնածավալ հարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ահաբեկչական ենթակառուցվածքներին, գրված է Իսրայելի Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում:

Հաղորդվում է, որ գործողության մեկնարկից ի վեր Դահիե թաղամասում սա արդեն հարվածների 26-րդ ալիքն է:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, ԻՊԲ հետախուզության տվյալների հիման վրա թիրախավորվել են խմբավորման գործադիր խորհրդի հրամանատարական կենտրոնը և այն պահեստարանը, որտեղ պահվում էին Իսրայելի դեմ օգտագործվող ԱԹՍ-ները։ Հարվածներ են հասցվել նաև բազմահարկ շինությունների, որոնք ծառայել են որպես ռազմական նշանակության օբյեկտներ:

«Այս հրամանատարական կենտրոնները նախատեսված էին Իսրայելի պետության և ԻՊԲ զորքերի դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու և իրականացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Իսրայելական կողմը շեշտում է, որ մինչ հարվածները ձեռնարկվել են միջոցառումներ՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար, ներառյալ՝ նախնական զգուշացումները, ճշգրիտ զինամթերքի կիրառումն ու օդային դիտարկումը:

ԻՊԲ-ն վերահաստատել է իր վճռականությունը՝ շարունակելու պայքարը «Հեզբոլլահի» դեմ՝ նշելով, որ չի հանդուրժի որևէ սպառնալիք Իսրայելի բնակիչների անվտանգությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով