Արտաքին 8 ամիս առաջ - 20:54 06-02-2026

Իսրայելական բանակը Գազայի հատվածում հարվածել է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ի պատասխան հրադադարի ռեժիմի խախտման՝ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքներին:

«Ի պատասխան հրադադարի մասին համաձայնագրի խախտման, որի ընթացքում ահաբեկիչները կրակ են բացել Գազայի հատվածի հյուսիսում՝ «դեղին գծի» շրջանում գործող ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ, ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքի վրա», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարվածներով խոցել են ՀԱՄԱՍ-ի կողմից զենքի արտադրության համար օգտագործվող շինությունները, ինչպես նաև զինապահեստը:

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ հարվածները հասցվել են «միջազգային իրավունքին համապատասխան» և միայն այն բանից հետո, երբ պարզվել է, որ թիրախավորված ենթակառուցվածքի մոտակայքում քաղաքացիական անձինք չկան:

Չնայած Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ պլանի երկրորդ փուլին հայտարարված անցմանը, պաղեստինյան անկլավում վերջին օրերին մշտական բախումներ են գրանցվում պաղեստինյան խմբավորումների և իսրայելական ուժերի միջև:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով