Մամուլ 7 ամիս առաջ - 08:45 06-03-2026

Որտեղ է հանգստյան օրերին քարոզարշավ անցկացնելու Փաշինյանի թիմը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ համապետական ընտրությունների քարոզարշավ սկսած ՔՊ վերնախավը, մեր տեղեկություններով, այս շաբաթ-կիրակի օրերին մտադիր է այցելել Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։ Լինելու են Գյումրիում, եւ այդ փաստից ՔՊ-ում լարված են, որովհետեւ հասկանում են, որ հայրաքաղաքում, մի շարք հանգամանքներով պայմանավորված, իրենց «չեն սպասում»։ Մյուս շաբաթ էլ այցելելու են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր։ ՔՊ ցուցակի ընտրությունների երկրորդ փուլը, հիշեցնենք, կայանալու է մարտի վերջին՝ 28-29-ին: Իրականում, իշխանական թիմը ստուգողական նախընտրական այցեր է իրականացնում, որ հասկանա, թե ընտրությունների նախաշեմին մարզերում ինչ տրամադրություններ են տիրում, եւ, դրանից կախված, քայլեր ձեռնարկի: Ասենք` եթե պարզվի, որ կենսաթոշակների բարձրացումը բավարար չէ, ապա ինչ սոցիալական ծրագրեր ու աջակցություն են ակնկալում տարբեր մարզերի բնակիչները, ինչ հռետորաբանություն է պետք կիրառել եւ այլն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան