Ներքին 7 ամիս առաջ - 14:20 05-03-2026

Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ողջ լինեին, 44-օրյան կարող էր և չլիներ․ Ալբերտ Բազեյան

«Մեր այցը Վազգեն Սարգսյանի շիրիմին՝ իր հիշատակի հարգումն էր։ Եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը ողջ լինեին՝ 44-օրյա պատերազմ կարող էր և չլիներ, եթե լիներ էլ՝ մենք հաղթանակով էինք դուս գալու այդ պատերազմից»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը։

Խոսելով այսօրվա ներքաղաքական իրադարձություններից, Բազեյանը կրկին նշեց, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար հարկավոր է «իշխանությունից հեռացնել գործող ապազգային, թրքամետ իշխանություններին»։

«Իրենք խաղաղություն չեն բերել, ընդհակառակը։ Նիկոլ Փաշինյանը ղալաթ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել։ Ի սկզբանե Նիկոլն Արցախը համարել է բեռ հայերի և Հայաստանի վրա, նա դավաճան է, վաճառել է Արցախը՝ Ալիևի հետ պայմանավորվելով»,- իր խոսքում ասաց Բազեյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող