Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:08 28-04-2023

Մինչև մայիսի վերջ մեզ հաջողվելու է հեռացնել այս իշխանությանը․ Ալբերտ Բազեյան

Իշխանությունից ես ոչ մի սպասելիք չունեմ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, ՀԿ-ները, որոնք ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը, պետք է համախմբվեն, ձևավորենք մեկ միասնական համահայկական միացյալ դաշինք, ժողովրդին ոտքի հանենք և հեռացնենք այս իշխանությանը։ Իշխանության հեռացումը մենք դիտարկում ենք որպես միջոց՝ պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Այս մասին այսօր Նեմեսիսի հուշարձանի մոտ «Համախմբում» շարժման հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։

Դիտարկմանը, որ նման փորձեր եղել են, բայց չի ստացվել, Բազեյանն ասաց․ «Առայժմ չի հաջողվել, որովհետև այսօրվա գործող իշխանության դեմ դուրս էին եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնք փորձեցին ժողովրդին ոտքի հանել, բայց չստացվեց, որովհետև Փաշինյանը հայտաարում էր՝ եթե ես գնամ, գալու են նախկինները, լինելու է կոռուպցիա և այլն։ Բայց այս իշխանությունը շատ ավելի վատը դուրս եկավ, քան նախկիններն էին»։ «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիրը նշեց, որ ներկա պահին դեռ չի հաջողվել իրենց անել դա, բայց համոզված է, որ մինչև մայիսի վերջ հաջողվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող