Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:00 04-03-2026

Ալեն Սիմոնյանն ով է. այսքանով բավարարվենք. հարցում

Լրագրողների հետ զրույցում, խոսելով 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է․ «Ձեզ հետ մարջ եմ գալիս, որ ՔՊ-ն շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին: Պատրա՞ստ եք»։

Oragir.News-ն այսօր՝ մարտի 4-ին, շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ՔՊ-ն իր ո՞ր արժանիքի համար պետք է ավելի շատ ձայներ ստանա, քան 2021 թ․-ին»։

Քաղաքացիների պատասխանները բազմազան էին։

«Ինքը Աստծուց իջած պարգև է մեզ համար։ Մենք պետք է բոլորս ընտրենք։ Սա իրոնիա է, բայց անձամբ ես հակա եմ։ Եթե խեղաթյուրեն, կեղծեն, եթե իրենց ռեսուրսներն օգտագործեն, պարզ է, որ կանցնեն»,- պատասխանեց մի կին։

Մի տղամարդ ընդգծեց․ «Սաղ Հայաստանը ծախեց ու ծախելով գնում է։ Լեզուն չես կարող փակել, խոսում են էլի»։

Մի քաղաքացի հեգնեց․ «Օ՜, խաղաղություն բերած է Հայաստանին, ամբողջ աշխարհը պատերազմի մեջ՝ իրենք խաղաղություն են բերել։ Անշուշտ, հեգնանք է, ասածս ցինիզմ է։ Իրականությունը սա է, մարդիկ ի՞նչ հանդգնությամբ փողոց կիջնեն ու կփորձեն քաղաքացիների համակրանքը շահել, իրենց ո՞ր արժանիքի համար, ինչին կպան՝ չհաջողեցին, քանդեցին»։

Մեկ այլ կին հավելեց․ «Նիկոլ Փաշինյանն Աստծո իջած պարգև է։ Սա իռոնիայով, իհարկե։ Լավ բան նրանցից չի կարելի սպասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով