Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 05-09-2025

Գրողի ծոցը թող գնան Ալեն Սիմոնյանն էլ, մնացած բոլորն էլ․ հարցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ օգտագործելով դեգեներատ բառը: «Այդ դեգեներատին ասեք, որ կրակը չենք ընկել, որ 8-րդ դասարանի ծրագրից գիրքա կարդացել։ Հինգ տարի է՝ ում տեսնում, հարցնում է՝ «Անասնաֆերմա»-ն կարդացե՞լ եք։ Բա որ սա Օրուելի «1984»-ը կարդացած լիներ, կամ Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» կարդար, հիմա իր շեֆի պես մի լուրջ պաշտոնի կլիներ»,- գրել է Սիմոնյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ԱԺ նախագահն օգտագործում է դեգեներատ բառը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա նորմալ չէ, պաշտոնյան պետք է նորմալ բառապաշարով խոսի, որոշներն էլ ասացին, որ դա կախված է հանգամանքներից։

«Գրողի ծոցը թող գնան բոլորը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ նորմալ չէ։ «Իհարկե ոչ, բայց նաև ուզում եմ ասել, որ մնացած ամեն ինչն այդքան նորմալ էր, միայն էդ դեգենարատ բառն էր մնացել աննորմալ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ԱԺ-ում գործածված բառապաշարն արդեն անընդունելի է։ «Ոչ, նորմալ չէ, բայց ԱԺ-ում գործածված լեզուն արդեն այնքան անընդունելի է, որ արդեն դա բնական է թվում»,- ասաց նա։

«Իրանց ձեռքն ա ինչ ուզում են, անում են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան