Ներքին 7 ամիս առաջ - 15:04 04-03-2026

Ի՞նչ իրավական հիմքով էր Աննա Հակոբյանին պետական պահպանություն տրամադրվում. այստեղ կոռուպցիա չկա՞

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ արդյոք Հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոռուպցիոն որևէ դրսևորում կամ օրենքի խախտում չի տեսնում՝ Աննա Հակոբյանի անվտանգությունը պետական մակարդակով ապահովելու վերաբերյալ՝ մինչև նրանց ամուսնալուծություն:

«Օրենքում ասվում է՝ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նրա հետ բնակվող, նրան ուղեկցող ընտանիքի անդամներին, միևնույն ժամանակ նշվում է՝ ընտանիքի անդամներ են համարվում ամուսինները, զավակները, ծնողները: Արդյո՞ք այստեղ որևէ կոռուպցիոն դրսևորում չեք տեսնում»:

Արթուր Նահապետյանը նշեց, որ հարցն իր տիրույթում չէ: Արմենուհի Կյուրեղյանը ևս մեկ անգամ հստակեցրեց հարցը՝ շեշտելով, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը օրինական ամուսիններ չեն եղել:

«Տիկին Կյուրեղյան, շնորհակալ եմ մանրամասնելու համար, բայց դրանից իմ պատասխանը չի փոխվում: Կարող եք Պետական պահպանության ծառայությանը հարցնել: Ես ձեր հարցում որևէ կոռուպցիոն երևույթ չտեսա: Ինձնից պատասխան պետք չէ ակնկալել», - պատասխանեց Նահապետյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան