Ներքին 2 տարի առաջ - 14:25 09-08-2024

Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի, Փաշինյանի հետ անվտանգ եղեք․ ադրբեջանցին գովաբանում  է Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ օգոստոսի 9-ին, ֆեյսբուքյան և տիկտոկյան իրենց էջերում տեսանյութ են տեղադրել, որտեղ Փաշինյանը գնումներ կատարած գալիս է, Աննա Հակոբյանն էլ սկսում է տարբեր ուտեստներ պատրաստել։

Տեսանյութում երևում է, որ Աննա Հակոբյանը պատրաստում է հայկական դոլմա, խաշլամա, ձվածեղ և այլ ուտեստներ։



Փաշինյանի և կնոջ մասնակցությամբ այս տեսանյութը, ինչպես միշտ, բուռն քննադատության տեղիք է տվել։
Միայն Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում սույն տեսանյութի տակ օգտատերերը գրում են։

«Մեկ ա, նույն չտես բոմժն եք»։

Մեկ ուրիշն էլ գրել է․ «Շոուն շարունակվում է»։

Ուշագրավ է, սակայն, որ Հակոբյանի տեղադրած տեսանյութի տակ ադրբեջանցիներն էլ են մեկնաբանություններ գրում։

Օրինակ՝ ադրբեջանցի օգտատեր Էմին Բախըշովը գրել է․
«Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի։ Փաշինյանի հետ անվտանգ եղեք»։

Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր էլ՝ Ազեր Ռեհիմովը, ի տարբերություն իր ազգականի՝ կշտամբել է Հակոբյանին։ Նա մասնավորապես գրել է․

«Այս կինը ոնց որ միտումնավոր վնասում է սովից մեռնող հայերին։ Երևանում հայ չի մնացել, իսկ դուք ձեր ուտելիքն եք գովազդում»։








Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան