Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 12-03-2026

Թույլ ղեկավար ունենք, դրա համար էլ Ալիևին գովաբանում ա․ հարցում

Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում գովեստի խոսքեր շռայլեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դեպի Հայաստան երկաթուղային փոխադրման սահմանափակումները վերացնելու և իր տարածքով Հայաստան բեռներ փոխադրելու թույլտվության համար։ Միաժամանակ՝ ՀՀ վարչապետն այս ելույթում վատաբանեց բարձրաստիճան հոգևորականներին ու Վեհափառին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Բարոյակա՞ն է, որ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում Ալիևին գովեստի խոսքեր է շռայլում, իսկ Վեհափառին՝ թիրախավորում»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Մեր ազգը, որ էսքան դիմացել է՝ մեր դավանանքի շնորհիվ է, քրիստոնեությունը մի հատ զսպող բան ունի, որ պետք է մեր ազգին»,– ասաց մի կին։

Մեկ ուրիշ քաղաքացի նշեց․

«Խաղաղության է գնում, չի գովաբանում»։

«Նորմալ չէ, մեկ էլ թուրքերը կգովաբանեն», – ընդվզեց մի քաղաքացի։

Մի կին պատասխանեց. «Թույլ ղեկավարություն ունենք, եթե իր փոխարեն հզոր մարդ լիներ, սենց չէր լինի»։

Եղան նաև հակառակ կարծիքներ․

«Փաշինյանին գովաբանելն է ճիշտ, ազատ խոսքի ժամանակ է պետությունը զարգանում»,- ասաց մի քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի