Ներքին 7 ամիս առաջ - 15:00 04-03-2026

Ընդունվել է տեխնիկում, ավարտել բուհ. Քաղաքապետարանի պաշտոնյայի կենսագրությունը

Oragir.News-ը շարունակում է ընթերցել և իր ընթերցողներին ներկայացնել պաշտոնյաների անհասկանալի կենսագրությունները։

Այսօր ուսումնասիրել ենք Երևանի քաղաքապետարանի վարչական շրջաններից մեկի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Սերոբ Ավանեսյանի կենսագրությունը։



Ուշագրավ է, որ նա նշել է տեխնիկում ընդունվելու թվականը` 1991, այնուհետ 1994֊1996թթ ծառայել է զինված ուժերում, որից 2 տարի անց ավարտել Վարդանանց համալսարանը, մի համալսարան, որը բացվել է 1996–ին։


Ցանկության դեպքում անգամ անհնար է այս 3 իրադարձությունները դասավորել այնպես, ինչպես շարադրել է Ավանեսյանը։

ԹԱՐՄԱՑՈՒՄ.

Այս հրապարակման մեջ Սերոբ Ավանեսյանին ներկայացրել էինք որպես ՔՊ-ական պաշտոնյա, սակայն հրապարակումից կարճ ժամանակ անց նա կապ հաստատեց Oragir.News-ի խմբագրություն և տեղեկացրեց, որ ՔՊ-ի անդամ չէ և երբեք չի էլ անդամակցել հիշյալ քաղաքական ուժին։ Ավելին՝ Ավանեսյանը նշեց, որ ՔՊ-ական լինելն իր համար վիրավորանք է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան