Ներքին Միտք 7 ամիս առաջ - 21:49 03-03-2026

Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Վերջին երկու օրերին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը միմյանցից որոշակիորեն տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների և նպատակահարմարության վերաբերյալ։

Նման բացատրությունների անհրաժեշտությունը պետք է, որ պայմանավորված լինի ամերիկյան հասարակական կարծիքում առկա կասկածների առկայությամբ և դրանք փարատելու՝ վարչակազմի մտահոգությամբ։

Վաշինգտոնի՝ պատերազմի մեջ մտնելու պատճառի կարծես թե իրականությանն ամենամոտ պատկերը այսօր ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն, որը նշել է, թե Թել-Ավիվն ամեն դեպքում հարված էր հասցնելու Իրանին, և նման հարձակումից հետո վտանգ կար, որ իրանական պատասխանը կլիներ ոչ միայն Իսրայելի, այլ նաև տարածաշրջանի ամերիկյան ուժերի ուղղությամբ, ինչը ԱՄՆ-ի զինուժում կհանգեցներ ավելի մեծ զոհերի թվի, քան այժմ կա։

Այն, որ Իսրայելի հարձակումը պարտադիր կերպով չէր նշանակելու իրանական պատասխան հարված ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմական ներկայությանը, կարելի է փաստել նաև 12-օրյա պատերազմի փորձով, երբ իրանցիներն, այն էլ նախօրոք զգուշացնելով Կատարի իշխանությանը, հրթիռակոծեցին այդ երկրում տեղակայված ԱՄՆ-ի ռազմակայանը, Իրանի տարածքի՝ ամերիկյան ռմբակոծությունից հետո միայն։

Նեթանյահուի կողմից ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու մասին ռազմական գործողությունների սկզբից հետո խոսել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը, հավանաբար, ՆԱՏՈ-ի խողովակներով նույնպես տեղեկացված էր եղել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան