Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 07-05-2025

Ըստ էության․ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու միջազգային կոնսենսուս չունի

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանին։

Նրա հետ խոսել ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, Ցեղասպանության ճանաչման Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կողմից արված քայլերի, Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն այցի ու հայ համայնքի հետ չհանդիպելու, ջահերով երթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը Նիկոլ Փաշինյանի կողմից դատապարտելու, արցախահայության իրավունքների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Լուլուկյանի խոսքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

«Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Ե՛վ Ցեղասպանության, և՛ արցախահայության հարցը պետք է պահել օրակարգում»,- ասաց նա։

Լուլուկյանը նշում է, որ եթե Ադրբեջանը կարողանար պատերազմ սկսել, կսկսեր։

«Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել այս պահին, քանի որ դրա համար գերտերությունների կոնսենսիուս պետք է լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով արցախահայության իրավունքների և Արցախ վերադարձի հարցին՝ Լուլուկյանը նշեց․ «Ով է ասում, որ Արցախը մեկ անգամ կարող ենք ազատագրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան