Ներքին 8 ամիս առաջ - 15:48 03-03-2026

Արտառոց դեպք՝ Գյումրիում. ամբողջությամբ մերկ 20-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց

Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ գյումրեցիներին հայտնի «Վեգա»-ի մոտ, երիտասարդ տղան ամբողջությամբ մերկ քայլում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները և տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկանները Շիրակացի փողոցի 56/Գ հասցեում գործող «Վեգա» հանրախանութի դիմաց ամբողջությամբ մերկ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Վ.-ին, ով նկատելով ոստիկաններին, իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, ապա ցուցաբերել է ագրեսիվ վարքագիծ։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր ստիպված հատուկ միջոցներ են կիրառել և նրան շտապօգնության բժիշկների հետ միասին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

Նշված բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշել են «հոգեշարժական գրգռգվածություն, էկզոգեն թունավորում հարցականով»։

Ըստ բժշկի՝ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան