Ներքին 7 ամիս առաջ - 10:34 03-03-2026

Մարդը 21-22 տարեկանում արդեն ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ. Սուրեն Պապիկյան 

Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսեց օրենքի նախագծից, որը վերաբերվում է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի շրջանավարտների այն հնարավորությանը, որ ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություններ:

«Վերջին շրջանում բազմիցս ներկայացրել ենք՝ ինչ փոփոխություններ են իրականացվել ու ինչ հնարավորություններ են ձեռնվել կուրսանտներին ու ապագա սպաներին:

4-ամյա կրթությամբ ռազմական ակադեմիան ավարտելուց հետո մեր սպաները ստանում են բնակարան Երևանում կամ ՀՀ այլ տարածքում, որի արժեքը 35 միլիոն դրամ է, տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով նրանք կարողանում են կատարել այդ գնումը, բայց սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի:

Ուզում եմ նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որն ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 հազարից 750 հազար դրամ աշխատավարձ:

Ասեք մի մասնագիտություն, որ բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել այդքան աշխատավարձ, ունենալ բնակարան: Մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական երաշխքիներ, ընտրեք մասնագիտություն, որն ավելի լավն է: Ամենալավ ու երաշխավորված մասնագիտությունը զինվորական մասնագիտությունն է:

Կոչ եմ անում մտածել և կողմնորոշվել հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր պաշտոնին ու դերին», - նշեց նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում