Արտաքին 7 ամիս առաջ - 17:53 01-03-2026

Իրանի զինված nւժերը հզորությամբ գործում են և կգործեն՝ ոչնչացնելու թշնամnւ բազաները և հիասթափեցնելու թշնամիներին․ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հզորությամբ գործում են և կգործեն՝ ոչնչացնելու թշնամու բազաները և, ինչպես միշտ, հիասթափեցնելու են թշնամիներին։

Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ դիմելով ժողովրդին։

«Աղոթեք, որ Աստված մեզ չամաչեցնի մեր երկրի բնակիչների առաջ, և մենք կարողանանք լինել իրավունքի և արդարության ուղու ճիշտ հետևորդներ։

Եվ կրկին, Հեղափոխության Գերագույն Առաջնորդի մահը, որը նահատակություն է երկար տարիների պայքարից, ջանքերից, զոհաբերությունից, արթնությունից և բռնակալների դեմ պատերազմից հետո, թող Աստված հանգստացնի այս մեծ մարդու հոգին և նրա հետևորդներին պահի կայուն և հպարտ։ Մուսուլմանների հաղթանակի հույսով անհավատների նկատմամբ։

Մեր սիրելի առաջնորդը՝ Իմամ Խամենեին, նահատակվեց չարամիտ ամերիկա-սիոնիստական դաշինքի ձեռքով, և ես ցավակցություն եմ հայտնում Իրանի ժողովրդին։ Ժամանակավոր առաջնորդության խորհուրդը, որը բաղկացած է ինձնից, պարոն Էջեյից (Գլխավոր դատախազ) և այաթոլլա Արաֆիից, սկսել է իր աշխատանքը և կշարունակի Իմամ Խամենեիի ուղին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում