Արտաքին 3 տարի առաջ - 20:09 01-11-2022

Թուրքիայի զինված ուժերը հզորությամբ աշխարհում տասներեքերորդն են


ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային անկախ ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2022 թվականի տարեկան զեկույցը։ Ինչպես փոխանցում է Ermeni Haber գործակալությունը, ռազմական հզորության վարկանիշը պարզելու համար ուսումնասիրվել է 142 պետության զինված ուժեր։

Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը պատկանում են ԱՄՆ-ին, իսկ ամենաթույլը՝ Իսլանդիային։ Ամենահզոր զինված ուժերի շարքում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան։

Առաջատար տասնյակում կա ՆԱՏՕ-ի անդամ 3 երկիր՝ Միացյալ Նահանգները (1-ին տեղ), Ֆրանսիան (7-րդ տեղ) և Մեծ Բրիտանիան (8-րդ տեղ)։
Թուրքական բանակը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

2019 թվականին Թուրքիայի զինուժը 9-րդ տեղում էր։ Ներկա փուլում Թուրքիան իր տեղը զիջել է Պակիստանին և 4 հորիզոնականով հետընթաց արձանագրել։

Թուրքիային այս հաջորդում է Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ վարկանիշային այս սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում