Արտաքին 7 ամիս առաջ - 17:30 01-03-2026

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Իրանի շուրջ «բռնության պարույրը»

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իրանի շուրջ հակամարտության մեջ ներգրավվածներին պատասխանատվություն ստանձնել և դադարեցնել «բռնության պարույրը»։

«Խորը մտահոգությամբ եմ հետևում Մերձավոր Արևելքում և Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս դրամատիկ ժամանակներում կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքների և զենքերի վրա, որոնք ավերածություններ, ցավ և մահ են սերմանում, այլ միայն ողջամիտ, անկեղծ և պատասխանատու երկխոսության վրա»,- ասել է Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։

Նա մաղթել է, որ դիվանագիտությունը նպաստի արդարության վրա հիմնված խաղաղ համակեցության ձգտող ժողովուրդների բարեկեցությանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողբերգությունը կարող է հասնել հսկայական չափերի, ես անկեղծ կոչ եմ անում ներգրավված կողմերին ստանձնել իրենց բարոյական պատասխանատվությունը՝ կանգնեցնելու բռնության պարույրը, նախքան այն կդառնա անուղղելի անդունդ», – ասել է պոնտիֆիկոսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով