Արտաքին 2 տարի առաջ - 13:47 26-09-2024

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բռնությունները Լիբանանում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել լարվածությունը Լիբանանում և Իսրայելի ռմբակոծությունները: Պոնտիֆիկոսը դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով աղոթել նրանց համար, ովքեր տառապում են աշխարհի բոլոր հակամարտություններում, ներառյալ Մերձավոր Արևելքը, Ուկրաինան, Մյանմարը և Սուդանը: Այս մասին գրում է euronews.com-ը:

«Հուսով եմ, որ միջազգային հանրությունը բոլոր ջանքերը կգործադրի այս սարսափելի էսկալացիան կանգնեցնելու համար։ Սա անընդունելի է: Ես իմ կարեկցանքն եմ հայտնում լիբանանցի ժողովրդին, որն արդեն չափազանց շատ է տուժել ոչ վաղ անցյալում», - ասել է նա։

Նշենք, որ Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով միայն այս շաբաթ Լիբանանում 600-ից ավելի մարդ է զոհվել: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է միայն լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները, սակայն զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում