Ներքին 7 ամիս առաջ - 16:12 28-02-2026

Թուրքիայում ձևավորված ու Ադրբեջանում տարածված հայատյացությունը վտանգ է ներկայացնում հայոց պետականությանը. Բեգլարյան

«Մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, այլ նաև Ադրբեջանում հայության վերադարձի իրավունքի հարցը։ Նրանք պետք է որոշեն՝ վերադառնան, թե ոչ, և այդ նպատակին հասնելու համար պայմանները պետք է ապահովված լինեն։ Այս տեսանկյունից որևէ մեկը, թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությունում, չի կարող ադրբեջանահայության վերադարձը համադրել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ։ Ադրբեջանից տեղահանված կամ տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հարցը շահարկվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, և դրա միջոցով փորձում են վախեցնել Հայաստանի գործող իշխանություններին։ Այս ընթացքում հարկ է հիշել Սումգայիթի հայերի ցեղասպանությունը և ընդհանրապես ադրբեջանահայության նկատմամբ կատարված ոտնձգությունները», - այս մասին Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Սա հայ ժողովրդի ցեղասպանության մեծ շղթայի՝ Սումգայիթի դեպքերից մինչև Արցախ, մեկ օղակն է: Հայատյացությունը, որը ձևավորվել է Թուրքիայում և տարածվել Ադրբեջանում, շարունակում է վտանգ ներկայացնել հայոց պետականությանը»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը առաջին հերթին պետք է ցուցաբերի ազգային դիմադրողականություն՝ կանխելու հետագա նմանատիպ դեպքերը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ և ինքնորոշված կյանքը, ինչպես նաև իրականացնել ադրբեջանահայության վերադարձը և նրանց պատշաճ կյանքի ապահովումը։

«Սրա համար անհրաժեշտ են միջազգային արդարադատության միջոցառումներ, Ադրբեջանի տարածքում հայատյացության գաղափարախոսության ոչնչացում և ազգային պատասխանատվությամբ Հայաստանի կառավարության գործողություններ»,- նշեց Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով