Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 23:39 07-04-2025

Հերթական հայատյացությունը՝ Բաքվից․ հայտարարում են, թե հայի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ահազանգում է․

«Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ հերթական անգամ հանդես է գալիս հայատյաց ու ագրեսիվ բովանդակությամբ հրապարակումներով։

Այդ հաղորդման շրջանակներում հաղորդավարը նշում է, որ ադրբեջանական կողմի խնդիրն է միջազգային հանրությանը բացատրել, որ հայկական կողմի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչության, վանդալիզմի, զավթողականության ու ցեղասպանելու ցանկություն․․․»։

Հետո շարունակում է, որ հայկական կողմը «թայմ-աութ է վերցրել ու պատրաստվում է նոր պատերազմի»։

Նման քարոզչություն տարվում է մի պետության կողմից, որը անթիվ անհամար պատերազմական հանցանքներ է գործել, որը Սաֆարովի պես մարդասպանին դարձրել է հերոս, որը հայի դեմ ատելության քարոզը դարձրել է պետական քաղաքականությունը, որը մեր պետության տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջանը», որը ոչնչացնում է Արցախում քրիստոնեական ժառանգությունը, այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում։

Հենց այս պետության պահանջներն է՝ հանուն «խաղաղության» իրականացնում ՀՀ ղեկավարությունը…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով