Մամուլ 7 ամիս առաջ - 08:15 28-02-2026

ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ի՝ կենսաթոշակային տարիքի հասած պատգամավորները ներկուսակցական ընտրություններից եւ նախընտրական ցուցակում ոչ առաջատար տեղ գրավելուց հետո լրջորեն հետաքրքրվում են, թե խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ինչքան պատգամավորական թոշակ են ստանալու։ Նրանցից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում չթաքցրեց, որ ակնկալում է պատգամավորի աշխատավարձին գրեթե հավասար թոշակ ստանալ։ «Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»,- բացատրում էր նա եւ կարծում էր, որ պետք է օրենքում փոփոխություն կատարել ու բարձրացնել թոշակները․ ոչինչ չանող մի նախարար 7-8 միլիոն դրամ պարգեւավճար կստանա, նախկին պատգամավորները գոնե մի 500-600 հազար դրամ թոշակ չե՞ն ստանա՝ հարցնում էր նա։ Մենք պարզեցինք, որ պատգամավորական թոշակ ստանում են կենսաթոշակային տարիքում գտնվող այն նախկին պատգամավորները, որոնք մեկ ամբողջական ժամկետ պատգամավոր են եղել, դիցուք՝ նախորդ գումարման խորհրդարանը չավարտեց լիազորությունները` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ եղան, եւ այդ գումարման պատգամավորները պատգամավորության թոշակից զրկվեցին։ Եթե այս խորհրդարանը մինչեւ նոր ընտրությունները չլուծարվի, ապա ներկայիս թոշակառու պատգամավորների բախտը կբերի, նրանք իրենց պատգամավորական աշխատավարձի 75 տոկոսի չափով, այսինքն` մոտ 400 հազար դրամի չափ ամսական թոշակ կստանան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան