Ներքին 7 ամիս առաջ - 18:19 26-02-2026

Սրբուհի Գալյանը այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել անազատության մեջ պահվող անձանց հետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված տեսակցության սենյակներին, գրադարանին, մարզասրահին, մանկական խաղասենյակին։

Նախարարը զրուցել է անազատության մեջ պահվող անձանց հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները։ Այցի շրջանակում Սրբուհի Գալյանն այցելել է նաև քրեակատարողական հիմնարկում նոր բացված ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ նախատեսվում է զոդման դասընթացներ իրականացնել։

Այդ նպատակով ձեռք են բերվել նոր սարքավորումներ, հաստոցներ։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան