Ներքին 1 տարի առաջ - 19:22 15-07-2025

Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ-ում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին:

Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, որ նախարարությունը գործուն ջանքեր է գործադրում խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ։

Մասնավորապես, մշակվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության» և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերը, իրականացվել են ոլորտային վերապատրաստումներ և իրազեկման աշխատանքներ:

Միաժամանակ, մշակվել է խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ առանձին ռազմավարական փաստաթուղթ:

Սրբուհի Գալյանը խոսել է ՀՀ-ում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների մասին՝ կարևորելով ոլորտում շարունակական բարելավումների անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարելվել նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի (CPT) զեկույցներին և այս համատեքստում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին:

Անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի ապահովմանը՝ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում գործերի քննության «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալի բացահայտման օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է սահմանել գործի քննության ուղենիշային ժամկետներ՝ պատճառաբանված որոշմամբ այն երկարաձգելու հնարավորություն նախատեսելով հանդերձ։

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարը խոսել է նաև վեճերի լուծման այընտրանքային կառուցակարգերի ներդրման, ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության, ազդարարման ինստիտուտի գործունեության և այս համատեքստում անանուն ազդարարման մեխանիզների մասին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան