Ներքին 7 ամիս առաջ - 16:44 26-02-2026

Ուժեղ խաղացողների ճաշի մեջ լուծողական լցնելն ու նրանց խաղից հանելը ազնիվ չէ. Աշոտյան

«Ընտրությունները սկսել են կեղծվել դեռ ընտրություններից մի քանի ամիս առաջ: Կեղծում են, օրինակ, կենսաթոշակ բարձրացնելով», - այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:

«Նախ հայտարարում են, որ բյուջե չունեն ու նման բան չեն նախատեսում, հետո էլ հանկարծ բարձրացնում են կենսաթոշակները: Ակնհայտ է, որ սա պոպուլիզմ է: Նիկոլի սոցիոլոգները իրեն հավանաբար զեկուցել են, որ քեզ ատում են ոչ միայն երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ, այլ նաև տարեցները և Նիկոլը որոշել է ընտրակաշառք բաժանել, իսկ ընտրակաշառքը ընտրությոնները կեղծելու համար է»:

Աշոտյանը նշեց, որ ընտրությունները կեղծում են նաև մեծ կշիռ ունեցող տասնյակ քաղաքական մրցակիցներին փակի տակ պահելով ու գործեր հարուցելով:

«Չես կարող մրցույթը համարել ազնիվ, եթե մրցույթից առաջ դիմացի թիմից ուժեղ խաղացողների ճաշի մեջ լուծողական ես լցնում և հանում իրենց խաղից», - ասաց Աշոտյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան