Ներքին 3 տարի առաջ - 09:50 11-10-2023

Երեխաների ճաշի ժամին պատերազմը սկսվեց. Արցախի մանկապարտեզի աշխատակից

Սարգսյանների 9 հոգանոց ընտանիքը Արցախի Մարտունի քաղաքից է տեղահանվել։

Գալյա Սարգսյանը Մարտունիի մանկապարտեզում է աշխատել. սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմը սկսվել էր երեխաների ճաշի ժամն էր, երեխաներին արագ իջեցրել են նկուղ, պատսպարվել են այնտեղ մինչև նրանց ծնողները եկել են։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Գորիսում են մնացել, Վայքում, հետո տեղափոխվել են Գյումրի։
Գալյա Սարգսյանն ասում է, որ Հայաստանի ամեն անկյունում իրենց զգում են ինչպես տանը, բայց միևնույնն է ապագան անորոշ է ու մշուշոտ։

«Պատմելով հնարավոր չէ փոխանցել, երեխաները ճչում էին, վախենում էին։ Երեխաներս այնքան էին վախեցել, որ 2-3 օր չէին կարողանում քնել, դղրդյունից, շրխկոցից վեր էին թռչում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Մարտունիից տեղահանված Գալյա Սարգսյանը։

Սարգսյանները 5 օրում են հասել Հայաստան։ Անգամ հաց չեն հասցրել վերցնել, որ երեխաներին տան մինչև Հայաստան հասնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»