Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:45 25-02-2026

Հասել ենք նրան, որ 21-րդ դարում Երևանում մի շիշ ջուրը անհասանելի է լինելու հարյուր հազարավոր բնակիչների համար

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաղորդագրությանը, ըստ որի՝ Երևանում և մարզերում մայիսի 1-ից 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմ պետք է սահմանվի։

«Հասել ենք նրան, որ 21-րդ դարում Երևանում մի շիշ ջուրը անհասանելի է լինելու հարյուր հազարավոր բնակիչների համար: Ջուրը անհրաժեշտություն է, ջուրը ճոխություն չէ, մենք պետք է այս հարցը լուծենք, բժշկական հաստատությունները չպետք է յոթ ժամ ջրից զրկված լինեն: Ջուր կա, կառավարում չկա. տարածաշրջանի ամենաջրառատ երկրներից մեկը չպետք է բախվի նման խնդրի»,- ասաց Նարեկ Կարապետյանը:

Նա այս որոշումը կապեց պետական կառավարման սխալ ռազմավարության հետ՝ նշելով, որ Հայաստանում ջուր կա, պարզապես կառավարում չկա:

Կարապետյանը նշեց նաև, որ այսօր ոչ միայն ջրի, էլեկտրաէներգիայի, այլև Հայաստանում բոլոր ոլորտներում ունենք տոտալ պարտված քաղաքականություն:

Մանրամասները՝ տեսանյութում:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում