Արտաքին 4 տարի առաջ - 21:26 30-04-2022

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է հարյուր հազարավոր տոննա հացահատիկ գողանալու մեջ

Ուկրաինայի գյուղատնտեսության փոխնախարար Տարաս Վիսոցկին Ռուսաստանին մեղադրել է վերջինիս օկուպացրած ուկրաինական տարածքներից մի քանի հարյուր հազար տոննա հացահատիկ գողանալու մեջ։

Տարաս Վիսոցկին շաբաթ հեռուստատեսությամբ ասել է, որ ռուսները, հնարավոր է, օկուպացված տարածքներում պահեստավորված 1.5 միլիոն տոննա հացահատիկի մեծ մասն արդեն տարել են։

Հինգշաբթի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես մեղադրել է Ռուսաստանին հացահատիկ գողանալու մեջ։ Բացի դրանից՝ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Սոլսկին ասել է, որ այս օտարման տեմպերն աճել են վերջին երկու շաբաթվա ընթացքում։

«Անձամբ ես այդ մասին լսում եմ օկուպացված տարածքներում գտնվող պահեստների բազմաթիվ սեփականատերերից: Սա անթաքույց կողոպուտ է, և դա տեղի է ունենում օկուպացված տարածքներում ամենուր»,- Սոլսկու խոսքերն է հաղորդում նախարարության մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան