Արտաքին 4 տարի առաջ - 15:18 05-07-2022

Աշնանը Ուկրաինայից կարող է անհնար լինի դուրս բերել մինչև 60 մլն տոննա հացահատիկ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ աշնանը Ուկրաինայից կարող է անհնար լինի դուրս բերել մինչև 60 միլիոն տոննա հացահատիկ, եթե երկիրը շարունակի բախվել արտահանման արգելափակմանը։

Այժմ Ուկրաինայի նավահանգիստներում արգելափակված է 22 մլն տոննա հացահատիկ, որը պետք է արտահանվեր, սակայն պատերազմի պատճառով այն հնարավոր չէ երկրից դուրս բերել։ Սա արդեն աֆրիկյան երկրներում առաջացրել է պարենի դեֆիցիտ և պարենային ապրանքների գնաճ Եվրոպայում և ԱՄՆ-ում:

«Մենք սպասում ենք ևս շուրջ 60 միլիոն տոննա աշնանը: Այդ ժամանակ մենք կհայտնվենք իսկապես բարդ, շատ բարդ իրավիճակում»,- զգուշացնում է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ աշխատում է ՄԱԿ-ի հետ անվտանգ միջանցք բացելու համար, ինչը թույլ կտա Ուկրաինային հացահատիկ արտահանել իր սևծովյան նավահանգիստներից:

«Մենք շահագրգռված ենք, որ մեր ֆերմերները շարունակեն աշխատել հաջորդ տարի, հաջորդ բերքի համար: Դրա համար մենք պետք է արտահանենք այս ամբողջ հացահատիկը՝ գարի, ցորեն, եգիպտացորեն: Ուկրաինական պետությունը ժամանակ չի կորցնում: Մենք փնտրում ենք տարբեր ուղիներ մեր հացահատիկի արտահանման համար, այդ թվում՝ երկաթուղիներով և գետերով, և մենք ամեն օր ավելացնում ենք այդ արտահանումը»,- հայտարարել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով