Արտաքին 7 ամիս առաջ - 22:14 24-02-2026

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է անել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցություններում համաձայնության հասնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին։

«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ հասնելու համաձայնության։ Մենք ցանկանում ենք անել ամեն անհրաժեշտը, որ դա տեղի ունենա»,- նշել է պաշտոնյան։

Ռավանչին վստահություն է հայտնել, որ գործարքը կարող է կարճ ժամկետում տեղի ունենալ, եթե լինի երկու կողմի քաղաքական կամքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով