Արտաքին 5 տարի առաջ - 10:21 03-10-2021

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Վիեննայում «միջուկային գործարքի» շուրջ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանում ավարտվում է Իրանի միջուկային ծրագրի (միջուկային գործարքի) գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցությունների համար թիմի պատրաստումը և կազմավորումը։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

«Մեր բանակցողների թիմի կազմը գործնականում ամբողջական է: Բանակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով, մինչդեռ որոշումները կկայացվեն արտգործնախարարների մակարդակով», - ասել է Աբդոլլահյանը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել էր Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններին վերադառնալու ԱՄՆ պատրաստակամությունը:

ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին ավարտին հասցնել միջուկային գործարքի վերաբացման աշխատանքները: Օգոստոսի 5 -ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է համաձայնվել ցանկացած դիվանագիտական ​​ծրագրի, եթե դրանք հանգեցնեն ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»