Արտաքին 1 տարի առաջ - 12:21 06-04-2025

Իրանը հայտնել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու պայմանները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթ երեկոյան, Նովրուզի տոնակատարության արարողության ժամանակ Իրանի պաշտոնյաների, դեսպանների և տարբեր պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարել է Թեհրանի պայմանները՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է Mehr-ը:

Արաղչին ընդգծել է, որ Իրանի պատասխանը ԱՄՆ նախագահի նամակին տրվել է նրա ուղերձի բովանդակությանն ու տոնայնությանը համապատասխան՝ պահպանելով դիվանագիտության հնարավորությունը։

Ըստ Իրանի ԱԳՆ ղեկավարի՝ ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժ կիրառել՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, և որի պաշտոնյաները հակասական դիրքորոշումներ են հայտնում, սկզբունքորեն, անիմաստ են։

«Սակայն մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը և պատրաստ ենք ուսումնասիրել անուղղակի բանակցությունների ուղին»,- ասել է նա:

Աբբաս Արաղչին նաև հաստատել է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը։

«Իրանը նախկինում մի շարք կամավոր միջոցներ է ձեռնարկել JCPOA-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր-խմբ.) շրջանակներում՝ իր միջուկային գործունեության խաղաղ բնույթի երաշխիքներ տրամադրելու համար։ Սակայն հենց ԱՄՆ-ն էր, որ միակողմանիորեն դուրս եկավ այս համաձայնագրից:
Այժմ, ունենալով այս փորձը, մենք պատրաստ ենք Իրանի դեմ ճնշող պատժամիջոցների չեղարկման դիմաց վստահության ամրապնդման տրամաբանությունից ելնելով, վերսկսել բանակցությունները մեր միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ թեև Իրանը թյուրիմացությունների և վեճերի լուծման համար հավատարիմ է մնում դիվանագիտության և երկխոսության ուղուն, սակայն պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին։

«Իրանը դիվանագիտությանը և բանակցություններին նույնքան լուրջ է վերաբերվում, որքան հաստատակամորեն և վճռականորեն պաշտպանում է իր ազգային շահերն ու ինքնիշխանությունը»,- հավելել է Աբբաս Արաղչին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան