Արտաքին 5 տարի առաջ - 12:22 23-09-2021

ԵՄ-ն հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է առաջիկայում վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

ԵՄ արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի գլխավոր դիվանագետը իրենց առաջին հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Թեհրանը պատրաստ է առաջիկայում վերսկսել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները:

ԵՄ միջնորդությամբ ապրիլին Վիեննայում սկսվել են 2015թ.-ին Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները, համաձայնություն, որը մնաց «մազից կախված» այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ.-ին միակողմանի դուրս եկավ գործարքից և խստացրեց պատժամիջոցները:

Քննարկումները, որին մասնակցում էին մնացած կողմերը, նպատակ ունեին Վաշինգտոնին համոզել միանալ գործարքին, իսկ Իրանին վերադառնալ իր միջուկային պարտավորություններին: Սակայն, դրանք կանգ են առել հունիսից, երբ Իրանի նախագահ ընտրվեց ծայրահեղ պահպանողական Իբրահիմ Ռայիսին:

ԵՄ հայտարարության մեջ ասվում է, որ Բորելը «ևս մեկ անգամ ընդգծել է Վիեննայում բանակցությունների շուտափույթ վերսկսման կարևորությունը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի նոր բարձրաստիճան դիվանագետ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ, գրում է Arab News-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան